Մի խումբ քաղաքացիներ օրերս Երեւանի Րաֆֆու փողոցի Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտակայքում «ավտոխրախճանք» էին կազմակերպել՝ խանգարելով բնակիչների անդորրը:
Ըստ ոստիկանության լրատվական ծառայության՝ դեկտեմբերի 19-ին արդեն «մեղավորները»՝ Էդուարդ Գասպարյանն ու Կարեն Նահապետյանը, ներկայացել են ոստիկանության Մալաթիայի բաժին եւ տվել բացատրություն: Նրանց պատմելով՝ հիշյալ գիշերն իրենք փորձարկել են իրենց ընկերներից մեկի մեքենան՝ մտածելով, որ ուշ ժամ է եւ ոչ ոքի չեն խանգարի:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: