News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չեխիայի հրեական համայնքը դեմ է արտահայտվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի ազատագրման հոբելյանական 70-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու հրավեր ուղարկելու՝ երկրի նախագահ Միլոշ Զեմանի որոշմանը, հաղորդում է Bloomberg-ը:

Միջոցառումները անցկացվելու են 2015թ. հունվարին: Հրեական համայնքը Պուտինի այցն անվանել է անտեղի: Հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանը «չի հարգում միջազգային պայմանագրերը, իրեն ագրեսիվ է պահում եւ իշխանությունն օգտագործում է հարեւան երկրների տարածքները օկուպացնելու նպատակով», հայտնում է Lenta-ն:

Միլոշ Զեմանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին եւ նացիզմի դեմ պայքարած այլ երկրների, այդ թվում ՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ղեկավարներին հրավիրել է նոյեմբերի կեսին: Պրահայում կայանալիք հիշատակի միջոցառումների կազմակերպմամբ զբաղվում են առաջավոր հրեական կազմակերպությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ