News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հակառուսական պատժամիջոցների մասին նոր հրամանագիր է ստորագրել: Այս փաստաթղթով արգելվում են բոլոր տեսակի տնտեսական հարաբերությունները Ղրիմի թերակղզու հետ:

Մասնավորապես, աառաջարկվում է դադարեցնել Ղրիմի հետ ապրանքների, տեխնոլոգիաների եւ ծառայությունների փոխանակումը, ինչպես նաեւ թերակղզում ամերիկյան ներդրումների հոսքի դադարեցումը:

Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ իշխանություններն այդ հրամանագրով ցանկանում են տարածաշրջանում գործող ամերիկյան բիզնես-ձեռնարկությունների համար հստակություն ապահովել:

«ԱՄՆ-ն չի համակերպվի ռուսական օկուպացիայի եւ Ղրիմը բռնակցելու փորձի հետ», — հավելել է ԱՄՆ նախագահը, փոխանցում է Informing-ը:

Պատժամիջոցները տարածվել է նաեւ 24 անձանց վրա, որոնք այժմ չեն կարող ԱՄՆ մուտք գործել, նրանց հաշիվները կարգելափակվեն, իսկ ամերիկյան գործարարներին եւ քաղաքական գործիչներին արգելվում է նրանց հետ համագործակցելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ