Գործով դատախազի որոշմամբ՝ քրեական հեղինակություն Թեւոսիկի՝ Թեւոս Սաֆարյանի խափանման միջոցը փոխվել է, քանի որ լրացել է նախնական կալանքի առավելագույն ժամկետ մեկ տարին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնից:
Նրանց փոխանցմամբ՝ գործը կարճված չէ, նախաքննությունը վարում է քննչական կոմիտեն, գործը հսկող դատախազի որոշմամբ՝ խափանման միջոցը փոխվել է, քանի որ լրացել է նախնական կալանքի առավելագույն ժամկետ մեկ տարին:
Նշենք, որ Թեւոս Սաֆարյանի կալանքի ժամկետը լրանում էր դեկտեմբերի 27-ին: Նա մեղադրվում է անձի առեւանգում կազմակերպելու մեջ: Թեւոսիկը տեւական ժամանակ գտնվել է «Դատապարտյալների հիվանդանոցում», միայն վերջերս էլ տեղափոխվել ՔԿՀ: