News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դերասան եւ դրամատուրգ Էրիկ Պողոսյանը, ֆոտոլրագրող Սքաութ Թուֆանկջյանը եւ գրող Քրիս Բոհջալյանը ելույթ կունենան «Պատասխանատվություն 2015» միջազգային խորհրդաժողովում՝ նվիրված Հայոց ցեղասպանության հարյուրամ տարելիցին, որը տեղի կունենա 2015 թ. մարտի 13-15-ին՝ Նյու Յորքի «Marriott Marquis» հյուրանոցում:

«The Armenian Weekly» հայ-ամերիկյան թերթը գրում է, որ  այլ զեկուցողների շարքում իրենց մասնակցությունն են հաստատել նաեւ իրավաբան Ջեֆրի Ռոբերթսոնը եւ լրագրող Ռոբերտ Ֆիսկը: 

Երեկոյան նիստերին, որոնց կմասնակցեն քաղաքական գործիչներ, դերասաններ եւ հռչակավոր անձինք, որոնք հայտնի են իրենց ակտիվությամբ եւ հումանիտար գործունեությամբ, կլուսաբանվի  պատասխանատվության թեման, որն անհրաժեշտ է անցյալում տեղ գտած անարդարությանը նայելու եւ պայքարելու համար՝ ապագայում նման նոր դեպքերը կանխարգելելու նպատակով: Նույն վայրում տեղի են ունենալու լուսանկարչական եւ գեղարվեստական ցուցահանդեսներ՝  վերապրելու թեմաներով: 

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Նյու Յորքում տեղի կունենա եռօրյա միջազգային խորհրդաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին: «Պատասխանատվություն 2015» (Responsibility 2015)  խորհրդաժողովը կազմակերպել է ԱՄՆ ՀՅԴ արեւելյան թեւի Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումների նախապատրաստման հանձնաժողովի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ