News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրքադիրովի ընտանիքը քաղաքական ապաստան է ստացել Շվեյցարիայում:

Turan-ի փոխանցմամբ՝ Ցյուրիխ քաղաքի դատարանը դեկտեմբերի 17-ին վերանայել է լրագրողի ընտանիքի անդամների կարգավիճակի հարցը: Դատարանը լսել է լրագրողի կնոջը՝ Ադել Բաբախանովին եւ նրա ավագ դստերը՝ Սուադին: Բաց այդ, ուսումնասիրվել են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների եւ Շվեյցարիայի համապատասխան կառույցների կողմից տրամադրված փաստաթղթեր:

Երեք տարի անց՝ դեկտեմբերի 20-ին, ընտանիքը ստացել է դատարանի պաշտոնական ծանուցումը, ըստ որի՝ լրագրողի կնոջն ու երկու երեխաներին քաղաքական ապաստան է տրամադրվել:

Հիշեցնենք, որ «Զերկալո» թերթի նախկին թղթակից Ռաուֆ Միրքադիրովը մեղադրվում է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ