Սաուդյան Արաբիայում շաբաթ օրը սպանվել է չորս ահաբեկիչ, հայտնել է թագավորության ՆԳՆ-ն:
Անվտանգության ուժերը հատուկ գործողություն են անցկացրել արեւելյան նահանգի Էլ Ավամիա գյուղում, որի արդյունքում ոչնչացվել է չորս ծայրահեղական:
Փետրվարի սկզբին թագավորությունում ուժի մեջ էր մտել ահաբեկչությանը հակազդելու օրենքը: Դրան համապատասխան երկրում ահաբեկչություն է համարվում ցանկացած անօրինական գործողություն, որը ուղղակի կամ անուղղակի խաթարում է պետության անվտանգությունն ու կայունությունը, կամ էլ սպառնալիք ստեղծում ազգային միասնությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Բացի դրանից, անվտանգության ուժերը լիազորվել են ահաբեկչության մեջ կասկածյալին ձերբակալելու եւ կալանքի տակ պահելու վեց ամիս՝ եւս կես տարով նրա ձերբակալությունը երկարացնելու հնարավորությամբ: