News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրաքի իշխանությունները մտադիր են  Սադամ Հուսեյնի Բաբելոնյան պալատը թանգարանի վերածել, հայտնում է Iraqi News-ը:

«Զբոսաշրջության եւ հնությունների նախարարությունը համաձայնել է վերականգնել Սադամի պալատը հնագույն Բաբելոն քաղաքում եւ այն  դարձնել հնությունների թանգարան», - հայտարարել է տեղի խորհրդի ներկայացուցիչը:

Թանգարանում  կլինի 4700 հին ցուցանմուշ, որոնք  վերջին ժամանակներս Իրաք են վերադարձրել ԱՄՆ-ն եւ Եվրոպայի երկրները: Դրանք գտնվվել են Իրաքում, դրանցից շատերը մնացել են բաբելոնյան ժամանակներից, փոխանցում է Gazeta-ն:

Բազմաթիվ թանգարաններ, ճարտարապետության  հուշարձաններ եւ երկրի պատմական նշանակության շենքեր ոչնչացման վտանգի տակ են՝  «Իսլամապական պետության» գրոհայինների գործունեության պատճառով, որոնք Իրաքում ավերել են բազմաթիվ մզկիթներ, տաճարներ եւ  դամբարաններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ