News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը 2014թ. իր 2 միլիոներորդ ուղեւորին է ընդունել: Հոբելյանական թվով ուղեւորին դիմավորել է Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը: Արարողությանը ներկա է եղել նաեւ  «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրեն («Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ) Մարսելո Վենդեն:

2-միլիոներորդ ուղեւորուհին Գայանե Սարգսյանն էր, որը «Շերեմետեւոյից» Երեւան էր ժամանել «Աերոֆլոտի» չվերթով: Նա հաճելի անակնկալը՝ պլազմային հեռուստացույցը, ստացել  է Արտյոմ Մովսիսյանից:  

«Այսպիսի  կլոր թվի կապակցությամբ մենք որոշել ենք հատուկ նվեր պատրաստել: Կարծում եմ, որ այն կուրախացնի ձեզ եւ հաճելի հուշ կլինի մեր աշխատակիցների մասին, որոնք օգնում են քաղաքացիներին թռչել հուսալի եւ անվտանգ», - հայտարարել է Մովսիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ