News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Նախագահը նախ ծանոթացել է Թումանյանի տարածաշրջանում գտնվող Մ-6-Թեղուտ 3,7 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, հանդիպում ունեցել Շնող եւ Թեղուտ համայնքների բնակիչների հետ, ապա մեկնել «Վալլեքս» խմբի ընկերություններին պատկանող Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի տարածք, ծանոթացել հանքավայրում իրականացված աշխատանքներին, այցելել Թեղուտի հանքահարստացուցիչ գործարան, որտեղ ներկա է գտնվել գործարանի շահագործման մեկնարկի արարողությանը:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել գործարանում, զրուցել աշխատակիցների, այդ թվում՝ հարեւան համայնքներից ընկերությունում ներգրավված աշխատակիցների հետ, այնուհետեւ մասնակցել Թեղուտի լեռնահանքային համալիրի շինարարության ավարտի եւ արտադրական գործընթացի մեկնարկին նվիրված հանդիսավոր արարողությանը, որի ժամանակ Հանրապետության նախագահը պետական պարգեւներ է հանձնել. տնտեսության զարգացման գործում մատուցած ակնառու ծառայությունների եւ ներդրած անձնական ծանրակշիռ ավանդի համար Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատող, «Գրանդ Հոլդինգ» ընկերության հիմնադիր, նախագահ Հրանտ Վարդանյանը՝ հետմահու, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանը եւ «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը պարգեւատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ