«Սեւան» քրեակատարողական հիմնարկում այսօր՝ դեկտեմբերի 20-ին, դատապարտյալ է ինքնասպանություն գործել:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, 40-ամյա դատապարտյալ Արտակ Արզումանյանն այսօր ժամը 11:00-ի սահմաններում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Արտակ Արզումանյանը թողել է երկտող, որով խնդրել է իր մահվան մեջ ոչ ոքի չմեղադրել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Նշենք, որ նա 2008 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (սպանություն) դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման: