News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը պարզաբանումներ է ներկայացրել փոխարժեքի տատանումներով պայմանավորված տնտեսվարող սուբյեկտների գործունեության վերաբերյալ:

Փոխնախարարի պարզաբանմամբ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը, քանի որ դեկտեմբերի 15-ից նախարարության` տնտեսվարող սուբյեկտների շրջանում ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այս պահի դրությամբ ՀՀ-ում գործող տասնյակ հազարավոր կազմակերպություններից այդ պատճառով գործունեությունը դադարեցրած ընկերություն գրեթե չկա: «Դեկտեմբերի 16-ի եւ 17-ի դրությամբ որոշ տնտեսվարողներ ժամանակավորապես դադարեցրել, բայց մեկ օր անց նորից վերսկսել են իրենց գործունեությունը. ամսի 17-ի դրությամբ ժամանակավորապես գործունեությունը դադարեցրած տնտեսվարող սուբյեկտների թիվը եղել է  94, որից 80-ը մեկ օր անց վերսկսել է գործունեությունը, իսկ այսօր` եւս 8-ը»,-տեղեկացրել է Արմեն Ալավերդյանը` նշելով, որ ՖՆ-ը տնտեսվարողների հետ ամենօրյա բացատրական եւ վարչարարական աշխատանք է իրականացնում եւ այս պահին Հայաստանում տնտեսական  կայուն իրավիճակ է:

Նախարարության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 17-ին եւ 18-ին առանձին ապրանքատեսակների գների վերանայման խնդիր է դրված եղել, առանձին դեպքերում նաեւ գնաճ է արձանագրվել, բայց դեկտեմբերի 18-ի երկրորդ կեսին եւ 19-ին դաշտն արդեն կարգավորվել է եւ կայունացման ֆոնին լայն սպառման ապրանքների շրջանում դադարեցվել է նաեւ գնաճի միտումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված
Հակառակ դեպքում յուրաքանչյուր չապահովագրված անձի համար կիրառվելու է տուգանք 300 լարիի չափով...
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
21 տարի անց հայաստանյան ֆինանսական շուկայում դարձյալ գործում է ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը...
Պապոյանը Ավստրալիայի դեսպանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր
Ի թիվս այլ հարցերի նախարարը դեսպանին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա կարևորությունը մեր երկրի համար...
Պետական և բիզնես ոլորտների ներկայացուցիչները քննարկել են կանանց և տղամարդկանց իրավահավասարության խնդիրները
Նաև քննարկելու առկա մարտահրավերները, որոնք պետք է հաղթահարել՝ լիարժեք իրավահավասարության և ներառվածության հասնելու համար...
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 15-ին, կազմել է…
Ամենաշատ