News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում վերլուծաբան Շեյն Քրաուչերի՝ «International Business Times»-ում հրապարակված հոդվածը:

Ռուսաստանը փորձում է Խորհրդային Միության փլուզումից հետո աշխարհում իր տեղը գտնել: Այդ երկիրը ցանկանում է վերադարձնել իր կարգավիճակը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ինքը «վերականգնող ուժ» ունեցող մարդ է, ով կարող է բուժել բոլոր վերքերը: Նա հույս ունի դա անել Եվրասիական տնտեսական միության միջոցով. նախկին խորհրդային մի շարք պետությունների՝ լավ հնչող ինտեգրում, որն ուժի մեջ է մտնելու 2015 թվականի հունվարի 1-ից:

Սա դարձավ նրա սիրելի նախագիծը: Նրա համար՝ ցավոք, նախագիծը, հնարավոր է, արդեն տապալվել է: Որոշ պետություններ հրաժարվում են միանալ, իսկ նրանց շարքում, ովքեր միացել են Մաքսային միությանը, պայքար է ընթանում՝ ԵՏՄ-ին ավելի լիարժեք ինտեգրումը կանխելու համար: Խոսքը միշտ եղել է ավելիի մասին, քան պարզապես տնտեսությունն է: Բիրմինգեմի համալսարանի ռուսական, եվրոպական եւ եվրասիական հետազոտությունների կենտրոնի դոկտոր Կատարինա Վոլչուկը նշել է. «Դա հիմնականում քաղաքական նախագիծ է՝ տնտեսական փաթեթավորմամբ»:

ԵՏՄ-ն պուտինիզմի ծավալապաշտական արտահայտությունն է: Ուզբեկստանի բռնակալ նախագահ Իսլամ Քարիմովը հրաժարվեց անդամակցել ԵՏՄ-ին, քանի որ դա ինքնիշխանության կորուստ կնշանակի: «Նրանք ասում են, որ միայն տնտեսական շուկա են ստեղծում եւ որ ոչ մի կերպ չեն հրաժարվի իրենց ինքնիշխանությունից եւ անկախությունից,- ասել է Քարիմովը միության մասին:- Բայց ասացեք, կարո՞ղ է, արդյոք, քաղաքական անկախություն լինել՝ առանց տնտեսական անկախության»:

Հայաստանն ամիսներ շարունակ հայտնի էր նրանով, որ շուտով ստորագրելու է Եվրամիության Ասոցացման համաձայնագիրը: 2013 թվականի սեպտեմբերին Պուտինի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առանձին հանդիպումից հետո երկրի դիրքորոշումը խորհրդավոր եւ անսպասելի կերպով փոխվեց: Այն որոշեց միանալ ԵՏՄ-ին: Ընդամենը երկու ամիս անց նույնը տեղի ունեցավ նաեւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ:

«Մենք չգիտենք, թե ինչ փաստարկներ բերվեցին այս երկու դեպքերում: Բայց մենք գիտենք, որ փաստարկները պետք է շատ հզոր լինեին: Ռուսները պետք է օգտագործեին ամբողջ զինանոցը: ավանաբար, խոսքը քաղաքական գոյատեւման, քաղաքական ռեժիմների ոչնչացման մասին է եղել: Ե՛վ Սարգսյանի, ե՛ւ Յանուկովիչի քաղաքական ճակատագիրը կավարտվեր, եթե նրանք չհամաձայնեին: Բայց նույնիսկ այդ դեպքում ձգողականությունը բավական ցածր է, այդ պատճառով հարկ էր շատ համոզել: Իսկ Ուկրաինայի դեպքում նույնիսկ դա չօգնեց»,- ասել է Վոլչուկը:

Պուտինը չի կարող թույլ տալ, որ ԵՏՄ-ն տապալվի, ինչպես նրա շատ նախորդներ. 1991 թվականից արդեն տասը նման փորձ է եղել: Նա չի կարող դա թույլ տալ, քանի որ, Վոլչուկի կարծիքով, «դա կարող է թանկ արժենալ Ռուսաստանին հեղինակության առումով»: «Եվ շատ, շատ թանկ: Պուտինը պարզապես չի կարող թույլ տալ, որպեսզի նախագիծը տապալվի այն բանից հետո, երբ նա փորձեց Ուկրաինային գայթակղել անդամակցության եւ ոլորեց Հայաստանի ձեռքերը: Բայց դրա հետ մեկտեղ, ամենայն հավանականությամբ, այդ միությունը կկիսի ինտեգրման մյուս ծրագրերի ճակատագիրը»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ