News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամանորին նախորդող օրերը միշտ ուղեկցվել են գների աժոիոտաժով: Դրանից զատ, արտերկրից արտարժույթ ստացող ընտանիքների համար գնողունակության առումով վիճակը վատանում էր դեկտեմբերին դոլարի փոխարժեքի նվազման պատճառով: Բայց այս տարվա դեկտեմբերն իր բացասական երեւույթներով գերազանցել է նախորդ տարիների «ձեռքբերումները», ընդ որում որակական փոփոխություններով: Հայաստանում ԱՄՆ դոլարը «հանկարծակի» սկսեց ամրապնդվել, ընդ որում անհավատալի տեմպերով:

Դոլարային տրանսֆերտներ ստացողները շատ կասկածելի շահ ստացան դոլարի կտրուկ արժեւորումից: Այդ «պլուսը» արագ վերածվեց «մինուսի», մանրածախ գների կտրուկ բարձրացման հետեւանքով, հատկապես ամանորյա սեղանի սննդամթերքի գների:

Այժմ հասարակությանը փորձում են հանգստացնել հավաստիացումներով, թե իբր մրցակցությունն ամեն բան իր տեղը կբերի, սակայն բոլորն էլ գիտեն, որ անգամ շուկայում կանաչի ծախողներն են պայմանավորվում գների շուրջ: Էլ ինչ ասես խոշոր ընկերությունների մասին, որոնք շահագրգռված են գերծահույթներ ստանալու մեջ:

Այդ ամենից զատ, արտարժույթի փոխարժեքի կտրուկ թռիչքը լավ հնարավորություն տվեց լայնամասշտաբ սպեկուլյացիաների համար: Եթե «ինչ-որ մեկը» իր ունեցած դրամը փոխարկեր դոլարի ասենք նոյեմբերի 1-ին, իսկ հետո այն վաճառեր դեկտեմբերի 17-ին (այդ ժամանակ դոլարի փոխարժեքը հասել էր մաքսիմումի), ապա «եկամուտը» կկազմեր 28 տոկոս: Վատ «վաստակ» չէ 1,5 ամսվա համար, եթե այդ գործում մեծ կապիտալ ներդրվեր:

Ստորեւ ներկայացված գրաֆիկներից մեկում ներկայացվում է արտաքին պետական պարքտի փոփոխությունների դինամիկան: Այդ տեղաշարժերը, հաշվի առնելով մարումը, որոշակի աստիճանով բնորոշում են վարկերի գծով արտարժույթի հոսքը: Նկատենք, որ վերջին 5 տարիներին արտաքին պարտքի ցուցանիշի հետեւողական նվազումը կապված է ոչ թե դրանց հաջող վերադարձի, այլ օտարերկրյա վարկերի նվազման հետ: Նկատենք, որ արտաքին պարտքի մեծությունը, այս տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ անցել է 3,7 մլրդ դոլարից:

Երկարաժամկետ հեռանկարում դոլարի փոխարժեքի դինամիկայի գիծը նվան է լատինական V տառին: Նվազագույն մակարդակը (306 դրամ) եղել է 2008-ին: Այս ամենի արդյունքում դրամը դոլարի նկատմամբ 5 տարում ամրապնդվել է 1,9 անգամ:

Այս «ռեկորդը», որն արժանի է Գինեսի գրքում գրանցվելու, շոշափելիորեն կրճատել է տրանսֆերտներ ստոցողների իրական գնողունակությունը, միաժամանակ ցույց է տալիս արժութային շուկայում Հայաստանի ԿԲ-ի ոչ վատ հնարավորությունները:

Այսուհետ այդ գերատեսչությունը կկարողանա՞ կանխել ազգային արժույթի թուլացումը, միաժամանակ իրականացնելով գնաճի զսպման իր կարեւորագույն գործառույթը, ցույց կտա ապագան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ