Հայաստանի ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին է ներկայացրել խանութներում մի շարք ապրանքատեսակների իրացման գների եւ Երեւան քաղաքում գործող մի շարք բենզալցակայաններում բենզինի եւ ավտոմեքենաների լիցքավորման բնական սեղմված գազի իրացման գների դիտանցման մասին տեղեկանք: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը: