News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Երեւանի կենդանաբանական այգին այս տարի եւս կզարդարվի տարբեր իրերի  վերօգտագործումից երեխաների պատրաստած տոնածառներով: Արդեն երրորդ տարին անցկացվող՝ բնապահպանական «Ապրող ծառ» տոն-մրցույթին  այսօր՝ դեկտեմբերի 20-ին, մասնակցեցին 5-15 տարեկան մի քանի տասնյակ երեխաներ՝ տարբեր կրթահամալիրներից:

Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի խոսքով՝ մրցույթի նպատակը երեխաների մեջ շրջապատի նկատմամբ ուշադրությունը մեծացնելն է:

«Հարյուրավոր երեխաներ այսօր փորձում են վերամշակել այն կենցաղային աղբերը, որոնք որպես կանոն թափվում են: Այս ամեն ինչը երեխաներին օգնում է ավելի ուշադիր, զգայուն լինել շրջապատի նկատմամբ: Սյս կերպ կնվազեն այն խնդրները, որ ունենք մեր շրջակա միջավայրում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Խաչատրյանը:

Երեխաների պատրաստածները մրցեցին լավագույն էկո-տոնածառ, էկո-ձնեմարդ եւ լավագույն Սուրբ Ծննդյան մսուր անվանակարգերում: Դրանք մինչեւ տոների ավարտը կզարդարեն կենդանաբանական այգին:

«Ապրող ծառ» էկո-մրցույթի շրջանակում Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն այս տարի եւս «ապրող» եղեւնիների վարձակալություն եւ վաճառք է անցկացրել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ