News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Էյր Արմենիա» ավիաընկերությունը «Զվարթնոց»-ին ունեցած պարտքները կվճարի կանոնավոր չվերթները վերսկսելուց հետո: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Զվարթնոց» օդանավակայանի («Միջազգային օդանավակայաններ - Հայաստան» ՓԲԸ) գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն: Նա նաեւ հավելեց, որ պարտքերը մարելու գրաֆիկը դեռեւս հստակեցված չէ:

«Մենք սպասում ենք ավիաընկերության աշխատանքների վերսկսմանը, ինչից հետո նրանք կսկսեն վճարում կատարել»,- հայտարարեց Վենդեն: Պարտքի չափը նա չնշեց՝ ելնելով բանակցությունների գաղտնիությունից:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին «Էյր Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանը հայտարարել էր, որ ընկերությունը պատրաստում էր կանոնավոր չվերթները վերսկսել դեկտեմբերի 20-ից, սակայն Ուկրաինայից նոր ներդրողը (East Prospect Fund ներդրումային հիմնադրամ) համոզեց դրանք հետաձգել մինչեւ 2015 թվականի մարտը:

«Էյր Արմենիա»-ն հանրապետության միակ ռեզիդենտ ուղեւորատար ավիաընկերությունն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ