News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2014թ. ժամանումները Հայաստան գրեթե հավասարվել են մեկնումներին: Այդ մասին դեկտեմբերի 20-ին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի քաղաքացիական ավիացիեյի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը:

Նա նշել է, թե 2013թ. օդային ուղեւորների ընդհանուր թիվը կազմել է 1 մլն 756 հազար, իսկ այսօր՝ դեկտեմբերին միայն «Զվարթնոց» օդանավակայանը (չհաշված «Շիրակ» օդանավակայանը) ընդունել է մեկ տարում 2 միլիոներորդ ուղեւորին:

Նման ցուցանիշի առաջին անգամ են հասել անկախ Հայաստանի պատմության ընթացքում: Ըստ Մովսիսյանի, ուրախալի է նաեւ այն, որ չկա շոշափելի տարբերություն մեկնողների եւ ժամանողների թվերի միջեւ:

20 տոկոսանոց աճին նպաստել է նաեւ բաց երկնքի քաղաքականությունը, որն ընդունվել էր 2013թ.: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ