News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանացիները, ինչպես ակնկալվում է, 1.2 մլրդ ֆունտ (շուրջ 1.9 մլրդ դոլար) կծախսեն կաթոլիկ Ծննդյան տոնին նախորդող վերջին շաբաթ օրվա ընթացքում, որը կոչում են նաեւ «խուճապային շաբաթ»:

Մանրածախ առեւտրի հետազոտությունների բրիտանական կենտրոնում հաշվարկել են, որ քանի դեռ խանութները բաց են, ամեն րոպե 13 մլն գնորդներ 2.1 մլն ֆունտ սթեռլինգ են ծախսելու (գրեթե 3.3 մլն դոլար): Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Գնորդների հսկայական հոսքի նախաշեմին խանութներում անվտանգության պահպանությունն ուժեղացվել է:

Հետազոտողների հաշվարկների համաձայն, Ծննդյան տոնին նախորդող շաբաթվա ընթացքում ծախսերը կաճեն 7%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համաձայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ