Ողբերգական միջադեպը տեսագրվել է Ռուսաստանի Նիժնեվարտովսկ քաղաքի դպրոցներից մեկի աշակերտների կողմից: Դեռահասները նկատել են, որ բնակարաններից մեկի պատուհանից կախված է 28-ամյա մի կին:
«Նա բղավում էր, որ ցանկանում է նետվել, սակայն մի երիտասարդ եւ ընկերուհին պահում էին նրան: Այդ ընթացքում ոստիկանություն եկավ, բայց կինը, ի վերջո, ցած նետվեց»,- պատմել է աշակերտուհիներից մեկը:
Երիտասարդ կինն ընկել է 15րդ հարկից եւ մահացել ստացած վնասվածքների հետեւանքով:
LifeNews-ի փոխանցմամբ, մահացածը գտնվել է սփայսի ազդեցության տակ: