News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Անտուն կատուն հայտնվել է 40-ամյա թուրքի՝ Նուրուլլա Կուրմանի մեքենայի շարժիչի կողքին եւ քնել՝ չնկատելով: Երբ ավտոմեքենան գործի է դրվել, վախից խենթացած կենդանին թակարդում է հայտնվել: Ըստ Metro-ի, բարեբախտաբար, վարորդը ժամանակին է նկատել, որ մեքենայի հետ ինչ-որ բան այն չէ:

«Ես խանութ գնացի եւ հանկարծ զգացի, որ շարժիչի հետ ինչ-որ բան այն չէ: Հետո հայտնաբերեցի, որ կատուն մնացել է շարժիչի կողքին: Նա սարսափելի գոռում էր, ես չէի կարողանում նրան օգնել»,- պատմել է վարորդը: Vesti-ի փոխանցմամբ տղամարդը ստիպված է եղել հրշեջների կանչել՝ կենդանուն փրկելու համար:

Փրկարարական գործողության ժամանակ արված լուսանկարներն արագորեն տարածվել են համացանցում եւ ճանաչում բերել կատվին: Այժմ կատուն ապաստարանում է: Իսկ վարորդն այնքան էլ գոհ չէ:

«Փրկարարներն ինձ հաշիվ ներկայացրեցին: 80 դոլար: Կարո՞ղ եք պատկերացնել: Բայց դա նույնիսկ իմ կատուն չէ: Ինչո՞ւ պետք է ես վճարեմ»,- բողոքել է Նուրուլլա Կուրմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ