News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել Կոտայքի մարզում հրաձգության դեպքի մասին:

Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Հացավանի բնակիչ, 27-ամյա Մ.Գասպարյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։

2014 թվականի դեկտեմբերի 19-ին՝ ժամը 23.25-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ աջ կոնքազդրային հոդի շրջանի հրազենային վերք, գլխի գագաթային շրջանի սալջարդ վերք ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Կոտայքի մարզի Հացավան գյուղի բնակիչ Մ.Գասպարյանը:

Քննությամբ պարզվել է, որ գյուղապետարանի դիմաց Մ.Գասպարյանը վիճաբանել է նույն գյուղի՝ 34-ամյա մեկ այլ բնակչի հետ, որի ժամանակ էլ վերջինս հրացանով կրակել է Մ.Գասպարյանի աջ կոնքի շրջանին։ 

Առերեւույթ հանցանք կատարելու մեջ կասկածվող անձը ձերբակալվել է, իսկ հրացանը՝ առգրավվել։

Նշանակվել են փորձաքննություններ, միջոցներ են ձեռնարկվում գործի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտման համար։ 

Տպել
Ամենաշատ