News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում սեւամորթ տղամարդը գնդակահարել է երկու ոստիկանի: Իրավապահները դա համարել են վրեժ աֆրոամերիկացի դեռահասի սպանության համար, որին գնդակահարել էին ոստիկանները:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», սեւամորթ տղամարդը գնդակահարել է ոստիկաններ Վենցզյան Լուիին եւ Ռաֆայել Ռամոսին Բրուքլինում, որից հետո փորձել է փախուստի դիմել մետրոյով: Տեսնելով դիմացից եկող ոստիօկաններին, նա ինքնասպան է եղել:

«Սա մահապատիժ էր»,-New York Post թերթին ասել է Նյու Յորքի իրավապահ մարմինների աղբյուրը:

Պարբերականը նշում է, որ սպանությունից 3 ժամ առաջ ենթադրյալ հանցագործը Instagram սոցիալական ցանցում ատրճանակի լուսանկար է տեղադրել եւ գրել. «Նրանք սպանել են մերոնցից մեկին... Եկեք սպանենք նրանցից երկուսին... Հնարավոր է, սա իմ վերջին գրառումն է»:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դատապարտել է Նյու Յորքում երկու ոստիկանների սպանությունը՝ նշելով, որ հանցագործներին արդարացում չկա, ասված է Սպիտակ Տան հայտարարությունում:

ԱՄՆ-ում վերջին շաբաթներին չեն դադարում բողոքի ակցիաները՝ կապված ոստիկանների կողմից չհիմնավորված բռնությունների արդյունքում զոհերի հետ: Ամերիկյան հասարակությունում հուզումների պատճառ է դարձել սեւամորթ Էրիք Գարների մահը, որի նկատմամբ ձերբակալման ժամանակ խեղդող հնարք էին կիրառել, ինչպես նաեւ Միսսուրի նահանգում ոստիկանների կողմից Մայքլ Բրաունի գնդակահարությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ