News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բելառուսի իշխանությունները սառեցրել են սպառողական ապրանքների գներն ու բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների սակագները: Այս մասին ասվում է Բելառուսի կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Այդ հանձնարարությունը չկատարողները կարող են պատժվել ընդհուպ մինչեւ այն մարմինների ու կազմակերպությունների ղեկավարների պաշտոններից հեռացում, որոնք սպառողական ապրանքների արտադրության ոլորտում պետական կարգավորմամբ են զբաղվում:

Երկրի կառավարությունը խոստանում է ամեն տարի վերահսկել իրավիճակը սպառողական շուկայում: Այսպես, իշխանություններն արդեն դադարեցրել են 13 ինտերնետ-խանութների աշխատանքը, որոնք բարձրացրել են իրենց առաջարկած ապրանքների գները:

Նախօրեին՝ դեկտեմբերի 20-ին, Բելառուսի փոխվարչապետ Միխայիլ Բուսին հայտարարել է, որ Բելառուսն ու Ռուսաստանը պայմանավորվել են ֆիքսել Ռուսաստան արտահանվող սպառողական ապրանքների գները դոլարով:

Դրանից մեկ օր առաջ Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ առեւտրում Բելառուսը մեկ տարվա ընթացքում կորցրել է 739 մլն դոլար: Նույն օրը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կառավարությունից պահանջել է Ռուսաստանի հետ հաշվարկներն իրականացնել դոլարով եւ եվրոյով: «Խնդիր է դրվել ՌԴ-ի հետ առեւտուր անել ոչ թե ռուբլով, այլ դոլարով, ինչպես մենք վճարում ենք էներգակիրների համար»,-ընդգծել է Լուկաշենկոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ