News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը շնորհավորել է «Գիշերային գայլեր»-ի առաջնորդ Ալեքսանդր Զոլդոստանովին՝ ԱՄՆ պատժամիջոցների ցանկում ընդգրկվելու առթիվ: Այս մասին Քադիրովը գրել է իր «Իստիգրամ»-ում:

«Սաշա, ես ամբողջ սրտով շնորհավորում եմ քեզ բացառապես հաճելի լուրի համար: Նույնիսկ եթե ԱՄՆը միլիոնավոր ցուցակներ կազմի, ես ու դու չենք փոխի մեր կարծիքը ոչ Ղրիմի, ոչ էլ Մալոռոսիայի հարցում»,-գրել է Քադիրովը:

«Մշտապես հարց է ծագում, ինչու պարոն Բարաք Օբաման չի ներառում նրան Ամերիկայի հակառակորդների ցանկում, ինչի՞ է սպասում... Այսօր ես թեթեւացած շունչ քաշեցի: Ուղղակի պետքարտուղարության բյուրոկրատիան ձգձգում էր պատժամիջոցների փաստաթղթերը»,-ասված է հաղորդգրությունում, հաղորդում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ «Գիշերային գայլերի» առաջնորդ Ալեքսանդր Զալդոստանովը, ով հայտնի է «Խիրուրգ» մականունով, հայտարարել էր, որ երախտապարտ է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որ իրեն ներառել են պատժամիջոցների ցանկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ