News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեան ժամանակավորապես արգելել է ԱՄՆ-ից թռչնի մսի եւ թռչնի մսամքերթների ներմուծումը՝ կապված թռչնի գրիպի բռնկման հետ:

Ներմուծման դադարեցումըկանխարգելիչ միջոցառում է, որն ուղղված է երկիր վիրուսի ներթափանցման կանխմանը:

Թռչնի գրիպի երկու տեսակները (H5N2 եւ H5N8) հայտնաբերվել են ԱՄՆ Վաշինգթոն նահանգում վայրի թռչունների մոտ: Ավելի վաղ թռչնի գրիպի վտանգավոր տեսակը (H5N8) հայտնաբերվել էր Գերմանիայի Ներքին Սաքսոնիա դաշնային հողի հնդկահավերի բուծմամբ զբաղվող ընկերությունում, որից հետո ոչնչացվել էր 20 հազար թռչուն:

Եգիպտոսում թռչնի գրիպի վիրուսից (H5N1) արդեն մահացել է 9 մարդ, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

2003-ից մինչեւ 2014-ի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում աշխարհի 16 երկրներում արձանագրվել է թռչնագրիպով (H5N1) վարակվելու 668 դեպք, որից 393-ն ավարտվել է մահով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ