News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Արցախյան պատերազմում հաղթել է հայ ժողովուրդը, իսկ այլ ազգեր թե օգնել են, թե խանգարել: Այս մասին այսօր` դեկտեմբերի 21-ին, ԵԿՄ «Երիտասարդ կամավորական» կազմակերպության 5-իդ համագումարի ժամանակ հայտարարեց ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը:

«Դուք եք երկրի սյուները, դուք պետք է շատ աշխատեք ու վերցնեք: Ուրիշի տալով ոչնչի չեք հասնի: Դուք ինքներդ պետք է աշխատեք ու ստեղծեք: Մի մոռացեք, որ լավը պետք է սիրուն լինի, իսկ վատը պիտի կորցնեք»,- ասաց Մանվել Գրիգորյանը:

Գեներալը հորդորեց երիտասարդներին շփվել բոլորի հետ, սակայն չմոռանալ մեր պատմությունը:

«20-22 տարի առաջ մենք էինք այստեղ երիտասարդ: Այ Արա Կետիկյանը, որը հենց այս ամբիոնից ձեր նման խոսում էր: Այնպես որ հույսներդ ձեր դրա դրեք: Ես շատ եմ հպարտանում ձեզանով: Սա ձեր տունն ա, պետք ա տանտիրոջ հոգեբանություն ունենաք: Քննադատեք, երբ ինչ-որ բան եք արել, եթե չեք արել, մի քննադատեք»,- ավելացրեց նա:

Մանվել Գրիգորյանը նորից հիշեցրեց, որ ինքը դեռ 30 տարի ապրելու է եւ լինի երիտասարդ երկրապահների կողքին:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ 5-րդ համագումարին մասնակցում է նաեւ սպորտի եւ երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը: Համագումարի մեկնարկին ներկա էր նաեւ Հայաստանի փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը: Վերջինս հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին եւ արագ հեռացավ:

Նշենք, որ այսօրվա համագումարին «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության նախագահ վերընտրվեց Էդգար Բարսեղյանը: Ողջույնի խոսքերով ելույթ ունեցան ԵԿՄ վարչության անդամները, իսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ուղարկել էին իրենց ուղերձները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ