News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Ալի ալ-Նաիմին նավթի գների բարձրացում է կանխատեսել: Հանդես գալով Աբու Դաբիում էներգետիկայի հարցերով ֆորումում, նա վստահություն է հայտնել, որ նավթային շուկաները շուտով կվերականգնվեն գների անկումից հետո, իսկ ռեսուրսի արժեքը կբարձրանա:

Նավթի գների անկման պատճառներից մեկը Ալ-Նաիմին անվանել է «ՕՊԵԿ-ում չընդգրկված, նավթ արդյունահանող երկրների միջեւ ոչ բավարար փոխգործակցությունը, տեղեկատվության անբավարարությունն ու սպեկուլյանտների նենգ մոտիվացիան», հաղորդում է «Վեդոմոստին»:

Նախարարը նաեւ հավելել է, որ գների նվազումը չի ազդի Սաուդյան Արաբիայի եւ այլ արաբական երկրների տնտեսությունների վրա:

Նավթի գների անկման մեկ այլ պատճառ է նշել ԷՄԷ-ի էներգետիկայի նախարար Սհոյլ բեն Մոհամեդ Ֆարաջ Ֆարիս ալ-Մազուրին՝ հայտարարելով, որ գներն ընկել են «ՕՊԵԿ-ում չներառված երկրների կողմից նավթի անպատասխանատու արդյունահանման պատճառով»:

Հիշեցնենք, որ նավթի գինը կտրուկ սկսել է նվազել նոյեմբերի 27-ին Վիեննայում կայացած ՕՊԵԿ-ի գագաթաժողովից հետո: Նիստից հետո մասնակից երկրները որոշել են պահպանել նավթի արդյունահանման քվոտան օրական 30 մլն բարելի սահմաններում, մինչեւ կազմակերպության հաջորդ նիստը, որը կկայանա 2015-ի հունիսին;

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ