Մեքսիայի Հերերո նահանգում, որտեղ 2014-ի սեպտեմբերին 43 ուսանողներ են անհետացել, նոր զանգվածային գերեզման է հայտնաբերվել: Հերերո նահանգի ժողովուրդների եւ կազմակերպությունների միության ներկայացուցիչ Միգել Բլանկոյի խոսքով՝ 17 գերեզման է հայտնաբերվել Իգուալա քաղաքից ոչ հեռու: Այնտեղ սեպտեմբերին ոստիկանությունը առեւանգել ու տեղի ավազակներին է փոխանցել 43 ուսանողների, որոնք նախատեսում էին ցույց կազմակերպել ընդդեմ իշխանությունների կողմից իրականացվող կրթական բարեփոխումների:
Իգուալայի նախկին քաղաքապետի հանձնարարությամբ ուսանողների վրա հարձակում էր կազմակերպվել, նրանցից 6-ը սպանվել են տեղում, եւս 43-ն անհետ կորել են: Դրանից հետո հայտնաբերվել է միայն մեկ ուսանողի մարմինը:
Ավելի ուշ ուսանողների ծնողները հայտարարել են, որ Իգուալա քաղաքի մոտ զանգվածային գերեզման են հայտնաբերել, որտեղ եղել է 10 մարդու մարմին: