News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՀԱՊԿ շրջանակներում հանդիպումների ժամանակ սովորաբար ղարաբաղյան կողմը սահմանին լարվածություն չի ստեղծում: Այս մասին այսօր` դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը դեկտեմբերի 22-ին Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:

«Փորձը ցույց է տվել, որ նման հանդիպումների ժամանակ լարվածություն չի լինում: Հուսանք, որ լարվածություն չի լինի, բայց եթե լինի էլ, մեր բանակի առաջին գծում կանգնած զինվորներն իրենց հրամանատարների հետ ի վիճակի են վերահսկելու այդ լարված իրավիճակը եւ արժանի հակահարվածներ տալ»,-ասաց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ