News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանին ֆինանսական ճգնաժամի հանգեցրեց ոչ այնքան նավթի գների անկումը, որքան հասարակության ազատության կորուստն ու իշխանությունների հանդեպ անվստահությունը: Միխայիլ Խոդորկովսկու այս հայտարարությունը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում:

«Այո, նավթի գներն անկում են ապրում: Բայց Ռուսաստանում կյանքի մակարդակն աղետալիորեն ընկնում է ոչ այդ պատճառով: Նորվեգիայում կամ նույնիսկ Նիգերիայում, որոնք գրեթե նույնքան կախված են նավթից, որքան Ռուսաստանը, արժույթն անկում ապրեց 12-15%-ով: Քաղաքացիները չկորցրեցին իրենց խնայողությունների ու եկամուտների երկու երրորդը: Բորսայում խուճապ չկա, տոկոսադրույքը չի ավելանում մինչեւ 17%»,- ասված է հայտարարությունում:

Խոդորկովսկին այժմյան ճգնաժամի պատճառը տեսնում է նրանում, որ «այս իշխանություններին այլեւս ոչ ոք չի վստահում, ո՛չ երկրի ներսում, ո՛ր դրսում: Նույնիսկ նրանք, ովքեր խոսքով պաշտպանում են Պուտինի կուրսը, վազում են դեպի տարադրամի փոխանակման կետեր, քանի դեռ դոլարն ավելի շատ չի բարձրացել»:

ՅՈՒԿՈՍ-ի նախկին ղեկավարի կարծիքով, վերջին տասը տարիներին Ռուսաստանն «ազատությունից հրաժարվել է, իբր, բարեկեցության օգտին»՝ իր ընտրությունը հաստատելով նրանով, որ «իրական ազատություն ոչ մի տեղ չկա», իսկ «շարքային մարդիկ դրան պատրաստ չեն»:

Ազատությունը, Խոդորկովսկու պնդմամբ, կիրառել են՝ հույս ունենալով, որ այն «կերակրելու է, այլ ոչ թե խեղդելու»: Սակայն ռուսական իշխանությունը «ցանկանում է որոշել, թե իր քաղաքացիներն ում հետ պետք է բիզնես վարեն, ումից միջոցներ ստանան հասարակական գործունեության համար, ում ընկեր համարեն, իսկ ում՝ թշնամի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ