News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Կիեւ, որտեղ բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները:

Բելառուսի նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ երկու երկրների ղեկավարները կքննարկեն բելառուսա-ուկրաինական օրակարգի արդիական հարցեր, ինչպես նաեւ միջազգային խնդիրներ: Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի վաղ հայտարարել էր, որ իր ուկրաինացի գործընկերը խնդրել է իրեն հանդիպել: «Ամենայն հավանականությամբ, կիրակի, մենք կհանդիպենք: Ուկրաինայի նախագահը երեկ զանգահարեց եւ խնդրեց, որ ինչ-որ կերպ հանդիպենք, զրուցենք որոշ հարցերի շուրջ: Ես էլ, իհարկե, ցանկություն հայտնեցի, որովհետեւ մենք զրուցելու բան ունենք այս իրավիճակում»,-հայտարարել է Լուկաշենկոն:

Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Կիեւում սպասում են նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին:

Նազարբաեւի մամուլի ծառայությունը հայտնել է, որ երկրի նախագահը Կիեւում կլինի աշխատանքային մեկօրյա այցով, որը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին: Բացի այդ, Նազարբաեւը ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի շրջանակներում հանդիպում կունենա նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ նստաշրջանին կմասնակցեն նաեւ Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի նախագահները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ