News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թալիբները հարձակում են գործել Աֆղանստանի հյուսիս-արեւելքի վրա, որի հետեւանքով զոհվել է 14 մարդ, այդ թվում երեխաներ:

Ոստիկանության տվյալներով, դեկտեմբերի 21-ին Ասադաբադ քաղաքի ճանապարհին խաղաղ բնակիչներով պիկապը պայթել է ականի վրա, որի հետեւանքով զոհվել է 7 մարդ, ներառյալ երկու աղջիկներ:

Ջաուզջան նահանգում գրոհայինները հարձակվել են ոստիկանության շենքի վրա, որի հետեւանքով զոհվել է 7 ոստիկան: «Մենք օգնություն ենք խնդրել ՆԱՏՕ-ից, սակայն այն դեռ տեղ չի հասել»,-ասել է ոստիկանության մամուլի քարտուղար Ֆարիդ Ահմադ Ազիզին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Աֆղանստանի իրավապահ մարմինների տվյալներով, երկու հարձակումների թիկունքում կանգնած են «Թալիբան» շարժման գրոհայինները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ