News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայում փրկարարներն 95 մարդու մարմին են հայտնաբերել, որոնք զոհվել են դեկտեմբերի կեսերին տեղի ունեցած սողանքի հետեւանքով: Եվս 13 մարդ մինչեւ հիմա անհետ կորած է համարվում: Ավելի վաղ հաղորդվում էր 79 զոհվածի մասին:

Ինդոնեզիայի տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային վարչության՝ BNPB-ի տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոհոն հայտարարել է, որ կիրակի՝ դեկտեմբերի 21-ին, փրկարարները դադարեցրել են զոհերի որոնողական աշխատանքները:

Ինդոնեզական օդերեւութաբանների տվյալներով, տարերային աղետի պատճառը հորդառատ անձրեւներն են եղել. աղետի օրը պատահարի շրջանում մինչեւ 100 մմ տեղումներ են գրանցվել: Ըստ BNPB-ի, աղետի հետեւանքով շուրջ 2 հազար մարդ տեղավորվել է ժամանակավոր ապաստարաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ