News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի կարծում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթել է իրեն: Որպես ապացույց նա մատնանշել է Ռուսաստանում առկա տնտեսական խնդիրները:

CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում Օբաման ստիպված է եղել պատասխանել հայտարարությանը, թե Վլադիմիր Պուտինը, որպես փորձառու շախմատիստ, հաղթում է ե՛ւ Արեւմուտքին, ե՛ւ անձամբ ամերիկյան նախագահին:

Օբաման բացատրել է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան Ռուսաստանի գործողություններին պատասխանեցին տնտեսական պատժամիջոցներով: «Եվ հիմա հենց Պուտինն է պատասխանատվություն կրում ռուբլու արժեզրկման, ֆինանսական լուրջ ճգնաժամի եւ ռուսական տնտեսությունում զգալի խնդիրների համար»,- հայտարարել է ամերիկյան նախագահը:

«Երեք-չորս ամիս առաջ Պուտինի մասին ասում էին, որ նա հանճար է, հաղթում է Օբամային եւ այլն: Իսկ հիմա նա կանգնել է իր արժույթի կոլապսի, ֆինանսական խոշոր ճգնաժամի եւ տնտեսական խնդիրների առջեւ: Նման չէ մարդու, ով հաղթել է ինձ կամ Միացյալ Նահանգներին»,- ԱՄՆ նախագահի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ