News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստ է մեկ օվա ընթացքում կատարել այն ամենը, ինչի մասին կխնդրի նրա ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոն:

«Բելառուսից ինչ-որ բան պետք լինի՝ ասա, մենք մեկ օրում կանենք քեզ համար այն ամենը, ինչ խնդրես: Հրապարակայնորեն ասում եմ, ինչ խնդրել է Ուկրաինայի նախագահը, մենք միշտ արել ենք: Եվ այսուհետ էլ նույնն է լինելու»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում ԲԵԼՏԱ-ն:

«Ես ուզում եմ, որ Ուկրաինայում լավ լինի: Շատերը դա որպես խաղ են հասկանում: Գիտեմ, որ Դուք դա այդպես չեք ընկալում»,- հավելել է Բելառուսի նախագահը:

Նա նաեւ Պորոշենկոյին խնդրել է չխոսել Մինսկի պայմանավորվածություններում իր ներդրման մասին: «Դուք զանգահարեցիք ինձ. կազմակերպի՛ր, օգնի՛ր, մեր մարդիկ կգան, ներկայացուցիչներ կլինեն: Ես կազմակերպիչ եմ, այլ ոչ թե խաղաղարար եւ միջնորդ»,- ասել է Լուկաշենկոն:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, իր հերթին, նշել է, որ հույս ունի վերականգնել Մինսկի պայմանավորվածությունների ինտենսիվությունը: Նա շնորհակալություն է հայտնել Բելառուսի նախագահին՝ եռակողմ շփման խմբի երկխոսության հնարավորության համար:

Խոսելով այսօր Կիեւում կայացած հանդիպման մասին, Պորոշենկոն նշել է, որ օրակարգը լայն է: Նրա խոսքով, «գոյություն ունեն բավական լուրջ մարտահրավերներ, որոնց հարկավոր է համակարգված պատասխաններ պատրաստել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ