News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը շատ կօգներ իր թեթեւ արդյունաբերողներին՝ պահեստներ բացելով Ռուսաստանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի թեթեւ արդյունաբերողների գործատուների միության համանախագահ Հովսեփ Պողոսյանը:

Ցուցահանդեսներին մասնակցությանն աջակցությունը լավ է, բայց դեռեւս բավարար չէ: Ըստ նրա, պոտենցիալ գործընկերը կցանկանա պահեստներ տեսնել, իսկ դրանցում՝ բավականաչափ ապրանք: Շուկայում նման գործողություններ պետք է կատարվեն առնվազն 1.5-2 տարի: «Միայն դրանից հետո կսկսեն աստիճանաբար ճանաչել ապրանքները»,- պարզաբանեց Պողոսյանը:

«Կառավարության հետ համատեղ քայլեր նախատեսում էինք ձեռնարկել դեռեւս մեկ տարի առաջ, բայց, ցավոք, այս տարին կորցրեցինք, այդ թվում՝ պետական ապարատի թույլ նախաձեռնողականության պատճառով»,- հավելեց նա:

Պետական աջակցությունը ոչ միշտ է հարկավոր, այլ հենց այդ 1.5-2 տարիներին, երբ վաճառքը դեռեւս չի ծածկի ծախսերը: «Պահեստներում մնացորդը նույնիսկ պետք է. թող պոտենցիալ գործընկերները տեսնեն, որ մեր ապրանքները չեն ավարտվում, իսկ դա նշանակում է, որ մեզ հետ կարելի է երկարաժամկետ պայմանագրեր կնքել»,- բացատրեց Հովսեփ Պողոսյանը:

Նշենք, որ թեթեւ արդյունաբերության զարգացման 2014-16 թվականների գործողությունների համաձայն, հայկական հագուստի եւ կոշիկի առաջխաղացման նպատակով արտահանման ընկերությունների ստեղծման համար առաջին տարվա ընթացքում 134 մլն դրամ է հարկավոր, երկրորդ տարում՝ 159 մլն: Պետության անհրաժեշտ համաֆինանսավորումն առաջին երկու տարիներին գնահատվել է 141 մլն դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 310 հազար դոլար):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ