News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


NASA-ն ցուցադրել է ուղեծրից Orion-ի՝ տիեզերանավերի համար ռեկորդային վերադարձի մասին հոլովակը:

Delta IV հրթիռ-կրիչը, որն արձակվել է դեկտեմբերի 5-ին, Orion-ն ուղեծիր է հասցրել: Տիեզերանավի ուղեւորությունն ընդհանուր առմամբ 4.5 ժամ է տեւել: Այդ ընթացքում սարքը ցածր ուղեծրում մեկ պտույտ է կատարել Երկրի շուրջ ու եւս մեկը՝ բարձր ուղեծրում՝ 15 անգամ ավելի վեր բարձրանալով Միջազգային տիեզերակայանի ուղեծրից: Orion-ը վայրէջք է կատարել Խաղաղ օվկիանոսում:

Orion տիեզերանավը ծրագրվում է օգտագործել դեպի Մարս թռիչքներ իրականացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ