News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իտալացի ձեռնարկատեր Մարչելո դի Ֆինիցիոն հինգերորդ անգամ բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթ՝ ի նշան իշխանությունների տնտեսական քաղաքականության դեմ բողոքի: 

Դի Ֆինիցիոն լեռնագնացի սարքավորումների միջոցով ամրացել է  80 մ բարձրության վրա եւ բողոքական կոչերով պաստառ  տեղադրել: 
Նա բողոքում է «Բոլքշթեյնի օրենքի» դեմ՝ եվրոպական օրինագիծ, որը կարգավորում է ներքին շուկան: Դի Ֆինիցիոն  իր բիզնեսը՝ ափամերձ Տրիեստում La voce della Luna ռեստորանը կորցնելու մտահոգություն ունի, հայտնում է lenta.ru-ն:

Դի Ֆինիցիոն առաջին անգամ գմբեթին մագլցել էր  2012 թ. հուլիսին, երկրորդ անգամ՝ նույն տարվա հոկտեմբերին, այնուհետեւ 2013 թ. մայիսին եւ 2014-ի մարտին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ