Իսմայիլ Բրինսկին, որը նյույորքցի երկու ոստիկանների սպանության մեջ է կասկածվում, հնարավոր է, հոգեկան խանգարում ուներ: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Նյու Յորքի ոստիկանության գլխավոր խուզարկու Ռոբերտ Բոյսը:
«Հանցագործի մայրը հայտնել է, որ նա տառապել է չախտորոշված հոգեկան հիվանդությամբ», - ասել է Բոյսը: Ըստ նրա՝ Բրինսլիի մայրը ոստիկանությանը վստահեցրել է, որ վախենում էր որդուց: Բացի դրանից, մեղադրյալը չորս անգամ կալանավորված է եղել:
Քննությանը հաջողվել է, պարզել, որ Իսմայիլ Բրինսլին նախօրեին ավտոբուսով Նյու Յորք էր ժամանել Մերիլենդ նահանգից, սակայն նա Նյու Յորքում էլի էր եղել մեկ շաբաթ առաջ, հայտնում է RT-ն:
Հիշեցնենք, որ աֆրոամերիկացի Իսմայիլ Բրինսլին երկու ոստիկան է սպանել Բրուքլինում: Նա մոտեցել է մեքենային, որում նստած են եղել սպաներ Ռաֆայել Ռամոսը եւ Վենցզյան Լյուն, եւ չորս անգամ կրակել ատրճանակից: Հանցագործության դրդապատճառ է նշվել ԱՄՆ-ում ոստիկանների կողմից սեւամորթ դեռահասների սպանության վրեժը: Հանցագործը նույնպես մահացած է հայտնաբերվել, ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել:
ԱՄՆ-ում սեւամորթ տղամարդը վրեժից դրդված սպանել է երկու ոստիկանի