News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մին-Վոդիից եւ Դոնի-Ռոստովից Երեւան ժամանող ինքնաթիռները բարեհաջող վայրէջք են կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաղավիացիայի գլխավոր վարչության  մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանը:

Նա նշեց, որ Դոնի-Ռոստովի ինքնաթիռը լիցքավորվելուց հետո հենց նույն օրն էլ վերադարձել է, իսկ Մին-Վոդի ինքնաթիռը վերադարձել է երեկ՝ դեկտեմբերի 21-ին: Ռուբեն Գրդզելյանն ասաց, որ այժմ «Զվարթնոցը» աշխատում է բնականոն ռեժիմով, թեեւ եղանակը ամպամած է:

Հիշեցնենք, որ Մին-Վոդիից եւ Դոնի-Ռոստովից Երեւան ժամանող ինքնաթիռները եղանակային վատ պայմանների պատճառով դեկտեմբերի 20-ին չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ