Ամերիկյան Իլինոյս նահանգի Ռոքֆորդ քաղաքի մասնավոր տներից մեկում կրակոցների հետեւանքով սպանվել են ընտանիքի չորս անդամները, այդ թվում՝ չորս եւ վեց տարեկան 2 երեխա: Այս մասին հայտնել են իրավապահ մարմինները:
Ըստ զոհերի հարեւանների՝ ինչ-որ մեկը կոտրել է տան դուռը, որից հետո կրակոցներ են լսվել: Դեպքի վայր ժամանած բժիշկները հայտնաբերել են 24-ամյա կնոջ, նրա երկու որդիների եւ ընկերոջ մարմինները:
Ոստիկանները որոնում են հանցագործին: Ամենայն հավանականությամբ, սպանության դրդապատճառը կենցաղային հողի վրա տեղի ունեցած վեճն է եղել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նույն օրը Իլինոյսում եւս մեկ միջադեպ է տեղի ունեցել: Անհայտ անձը հրաձգություն է կազմակերպել երեկույթի ժամանակ, որը տեղի է ունեցել Չիկագոյի ծայրամասի մասնավոր տանը: Միջադեպի հետեւանքով զոհվել է 19-ամյա մի պատանի, առնվազն տասը մարդ վիրավորվել են: