ԱՄՆ-ում բենզինի մանրածախ գները վերջին 2 շաբաթում նվազել են 25 ցենտով եւ կազմում են 2,47 դոլար մեկ գալոնի դիմաց, որը համապատասխանում է լիտրի դիմաց 65 ցենտի:
ԱՄՆ-ում բենզինի արժեքը 2009 թ. մայիսից հետո նվազագույն մակարդակի է հասել: Այս տարվա մայիսից բենզինի գալոնն էժանացել է 1,25 դոլարով: Ամենաթանկ բենզինն այժմ վաճառվում է Նյու Յորքի Լոնգ Այլենդ կղզում, որտեղ մեկ գալոնն արժի 2,82 դոլար: Ամենաէժան բենզինը կարելի է գտնել Թալսա քաղաքում՝ 2,06 դոլարով, հայտնում է ՓՐԱՅՄԸ-ը:
Ըստ վերլուծաբանների՝ ԱՄՆ-ում բենզինի գների նվազումն ուղղակիորեն կապվում է համաշխարհային բորսաներում նավթի էժանացման հետ: Վերջին երկու շաբաթներին Նյու Յորքի բորսայում նավթն էժանացել է 14,2 %-ով: