News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս տարի ավելի քիչ հայեր են դիմում Ամանորն ու ձմեռային հանգստյան օրերին որեւէ տեղ մեկնելու համար, քան նախորդ տարիներին էր: Այս են ցույց տալիս NEWS.am-ի անցկացրած հարցումները տուրիստական գործակալությունների շրջանում: Պատճառները պարզ են՝ երկրի ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, դոլար-դրամ վայրիվերումները: Դիմողներն էլ առաջին իսկ հնարավորության դեպքում ցանկանում են մեկնել արտերկիր, եթե ունեն գումար եւ չկա որեւէ այլ խանգարող հանգամանք:

Հանգիստն Հայաստանում

Տարեցտարի Հայաստանում հանգստանալ ցանկացողների նախընտրությունները չեն փոխվում, շուկան փոքր է, նոր առաջարկներ չկան: Հիմնական ֆավորիտները, ինչպես միշտ, Ծաղկաձորը, Դիլիջանը, Ջերմուկը եւ Աղվերանն են:

«Ռիմա թրավել» տուրիստական գործակալությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Արզնի, Ջերմուկ հիմնականում մեկնում են մեծահասակները, Դիլիջան մեկնել ցանկացողներ եւս շատ կան, պարզապես այստեղ խնդիրը երկար ճանապարհն է ցուրտ եղանակին, հետեւաբար՝ ամենանախընտրելի տարբերակը մնում է Ծաղկաձորը, որտեղ 7-օրյա հանգիստը սկսում է 350 հազար դրամից եւ հասնում մինչեւ 1 միլիոն եւ ավելի: Դրա մեջ ընդգրկվում է երեք անգամյա սնունդը, Ամանորի գիշերվա շոու ծրագիրը, հունվարի 1-ի առավոտյան տրվող խաշ, Սուրբ ծննդյան տոնակատարություն: Հայաստանյան հանգստավայրերում գների վրա մեծ ազդեցություն ունի Ամանորի գիշերվա շոու ծրագիրը, թե ինչ երգիչ-երգչուհիներ են հրավիրվում:

«Գրին վեյ թրեվլից» NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ հայաստանյան բարձրակարգ հյուրանոցներում երկու անձի համար 7-օրյա հանգիստը կազմում է 600-670 հազար դրամ, իսկ միջին հյուրանոցներում 5-օրյա հանգիստը մեկ անձի համար սկսում է մոտ 150-175 հազար դրամից: Տուրգործակալությունից հայտնեցին, որ Հայաստանում հիմնականում նախընտրում են հանգստանալ ընտանիք ունեցողները: Այս տարի 10 տոկոսով թանկացել է հանգիստը Հայաստանում:

«Սակվոյաժ թրավելից» էլ հայտնեցին, որ հայաստանյան հանգստավայրերում մեկ անձի համար 7-օրյա հանգիստը կարժենա մոտ 300 հազար դրամ: Նրանք եւս փաստեցին, որ նախորդ տարիների համեմատ՝ տուրփաթեթների գները բարձրացել են: Քիչ են նաեւ անձինք, ովքեր ցանկանում են գալ եւ Հայստանում անցկացնել Ամանորը, դա պայմանավորված է դոլար-դրամ վայրիվերումների հետ:

Հանգիստն արտերկրում

Հայերը հանգստի ընտրության հարցում պահպանողական են, տարիների ընթացքում գրեթե չեն փոխվում այն երկրները, որտեղ նրանք մեկնում են: Արտերկրի դեպքում ձմռանը հայերը հիմնականում ցանկանում են մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ, Եգիպտոս, Հորդանան, Թայլանդ, Շրի Լանկա:

«Ռիմա թրավելից» հայտնեցին, որ թռիչքը Երեւանից շատ ավելի թանկ է, քան Թբիլիսիից, հետեւաբար՝ մատչելի լինելու համար իրենք փաթեթներ են առաջարկում, որի դեպքում թռիչքը Վրաստանից է: Օրինակ՝ 7-օրյա հանգիստը Եգիպտոսում երկու անձի համար կազմում է մոտ 2200-2300 դոլար:

«Գրին վեյ թրեվլից» NEWS.am-ին հայտնեցին, որ ինչքան ուշ են դիմում հանգստի մեկնելու համար, այնքան բարձր են գները, նախընտրելի է ամրագրումը մեկ-երկու ամիս առաջ անել: Այսպես, եթե Թբիլիսիից Դուբայ մեկնելու դեպքում, 7օրյա հանգիստը մեկ անձի համար սկսվում է 270 հազար դրամից, Երեւանից թռչելու դեպքում նույն փաթեթն արժե 420 հազա դրամ:  Եգիպտոսում 7-օրյա հանգիստը սկսում է 310 հազար դրամից, Թայլանդում՝ 450 հազար դրամից:  «Աէրոլենդից» հայտնեցին, որ արտերկրում՝ ԱՄԷ. Եգիպտոս, մեկ անձի համար 7-օրյա հանգիստը արժե մոտ 1000-1500 դոլար: 

«Սակվոյաժ թրավել» տուրպպերատորից էլ հայտնեցին, որ 1 անձի համար 7-օրյա հանգիստը Եգիպտոսում սկսում է 500 հազար դրամից, ԱՄԷ-ում՝ 600 հազար դրամից, Հորդանանում՝ 700 հազար դրամից: Տուրօպերատորի փոխանցմամբ՝  ուրախալի է, որ այս տարի հայերի նախընտրություններում զանազանություն կա, ձմեռային հանգստի եւ սպորտաձեւերի սիրահարները  նախընտրում են մեկնել Ավստրիա, Ֆինլանդիա՝  նաեւ Սանտա Կլաուսին տեսնելու համար, այս երկրներում մեկ անձի համար 7օրյա հանգիստը սկսվում է 900 հազար դրամից: Բայց, իհարկե, ամենատարածված տարբերակը Եգիպտոսն  է, պատճառն այն է, որ այդ երկրում առաջարկվող փաթեթների մեջ ընդգրկված է ամեն ինչ, այդ թվում՝ մի քանի անգամյա սնունդ, մինչդեռ եվրոպական երկրների դեպքում մեկ կամ առավելագույնը 2 անգամյա սնունդ է ընդգրկվում: «Դոլար-դրամ վայրիվերումների պատճառով արտերկրի փաթեթներում մոտ 100 հազար դրամի տարբերություն է լինում, օրինակ՝  եթե 1500 դոլարանոց փաթեթը նախկինում 600 հազար դրամ է կազմում, այժմ՝ 700-750 հազար դրամ»,-հայտնեցին «Սակվոյաժից»՝  մեջբերելով հայտնի խոսքը, որ, այնուհանդերձ, տուրիստական փաթեթը միակ գնումն է, որը մեզ հարուստ է դարձնում:

Պատրաստեց՝ Ինգա Մարտինյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ