Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 20-ին, ժամը 16.05-ին, Երեւանի Ջամբուլի եւ Սեբաստիայի փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Նարեկ Ա.-ն, որը դեկտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե դեկտեմբերի 21-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Դալար գյուղի Կամոյի փողոցում հայտնաբերել եւ բերման են ենթարկել դեկտեմբերի 20-ից ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող, 1977 թ. ծնված Արմեն Հ.-ին: