Եմենում շիա-ապստամբների («Հուսիթների») եւ սուննիների ներկայացուցիչների միջեւ բախումների հետեւանքով 42 մարդ է զոհվել:
«Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ իսլամական համայնքների ներկայացուցիչների միջեւ բախումները տեղի են ունեցել Արհաբ բնակավայրի մոտակայքում՝ երկրի մայրաքաղաք Սանայից 30 կմ հյուսիս: Բոլոր զոհվածները հուսիթներ են:
Աղբյուրի փոխանցմամբ՝ բախումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ հուսիթները առեւանգել էին գրեթե 40 տեղի բնակիչ-սուննիներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Եմենում 2011թ. իշխանափոխությունից հետո պահպանվում է անկայուն վիճակը: Երկրի հարավում չեն դադարում «Ալ Քաիդայի» գրոհայինների ահաբեկչությունները, որը համարվում է տարածաշրջանի ամենավտանգավոր խմբավորումներից մեկը: