News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բնապահպանության նախարարությունը կարգուկանոն կպարտադրի Սեւանա լճում վճարովի լողափերի շահագործողներին, դեկտեմբերի 22-ի մամուլի ասուլիսում հայտարարել է բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

Նա նշել է, որ մի քանի ամիս առաջ նախարարությունն ուժեղացրել էր մասնավոր լողափերի նկատմամբ վերահսկողությունը, որոնք վարձակալում են տեղական ինքնակառավարման մարմնից: Դրանցից մի քանիսն անգամ պատշաճ կերպով մաքրված չէր: «Նրանք, ովքեր միայն մուտքի վճար են վերցնում եւ չեն բարեկարգում տարածքը, կպատժվեն: Մենք նրանց հետ պայմանագրերը կխզենք», - հավաստիացրել է Գրիգորյանը: Դրա հետ մեկտեղ, եկող տարում նախատեսվում է ավելացնել հանրային լողափերի թիվը, հավելել է  բնապահպանության նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ