News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնացի սեյսմոլոգները չհուսադրող եզրակացության են հանգել. շարունակում է աճել հզոր երկրաշարժի հավանականությունը, որը կարող է ցնցել ամենախտաբնակ Կանտո շրջանը:  Ավերիչ աղետի հավանականությունը, ըստ գիտնականների, հասել է մտահոգիչ 78% ցուցանիշի:

Առաջիկա 30 տարում աղետի հավանականությունը մեծ է երկրի նավահանգստային խոշոր քաղաք Յոկոհամայում:  Երկրաշարժի 73% հավանականություն կա Տոկիոյի հարեւան Տիբա պրեֆեկտուրում: Ճապոնիայի մայրաքաղաքում ուժեղ երկաշարժի  հավանականությունը գնահատել են 46%: Բացի դրանից, նույնիսկ հյուսիսային Հոկայդո կղզում առաջիկա երեսուն տարիների ընթացքում հզոր երկրաշարժի 68-տոկոսանոց հավանականություն կա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Շատ բարձր է շարունակում մնալ 8-ից բարձր մագնիտուդով երկրաշարժի վտանգը Ճապոնիային հարակից Նանկայի մոտ: Ըստ փորձագետների՝  այն կարող է երկրին 220 տրլն իենի (1,8 տրլն դոլար) վնաս հասցնել: Ըստ կառավարական հանձնաժողովի՝   հզոր ստորգետնյա ցնցումների դեպքում Ճապոնիայի Հոնսյու կղզուց արեւելք գտնվող Նանկայում կարող է ցունամի սկսել՝շուրջ 20 մ բարձրությամբ ալիքներով:  Ենթադրյալ տարերային աղետի հասցրած վնասը, ըստ տեղի մասնագետների, զգալիորեն կգերազանցի 1995 թ. Կոբեի եւ 2011 թ. Ճապոնիայի արեւելյան ափին տեղի ունեցած երկրաշարժերի հետեւանքով հասցված վնասները, որոնք համապատասխանաբար կազմել էին 10 տրլն իեն (8,4 մլրդ դոլար) եւ 17 տրլն իեն (14,2 մլրդ դոլար)  :

Նշվում է, որ Յոկոհամայում հզոր երկրաշարժի դեպքում կարող է լուրջ տուժել նաեւ Նարիտայի միջազգային օդանավակայանը: 2011 թ. ողբերգական իրադարձություններից հետո ճապոնացի սեյսմոլոգները հատուկ ջանասիրությամբ են անցկացնում բոլոր  նոր ուսումնասիրությունները՝  հերթական հարվածի ժամանակն ու վայրն առավելագույնս ճշգրիտ կանխագուշակելու համար:  Սակայն այդ ուսումնասիրությունների արդյունքները ամեն անգամ նոր տխուր  գնահատականներ են առաջ բերում. արդեն հավանական է, որ հզոր երկրաշարժ Ճապոնիայում տեղի կունենա առաջիկա 30 տարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել
Տուժածների և ցունամիի սպառնալիքի մասին չի հաղորդվել...
Թուրքիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5,6 մագնիտուդով ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 18.11-ի սահմաններում...
EFSD. Հայաստանում երկրաշարժերի վնասը կարող է հասնել 2,4 միլիարդ դոլարի
Ուսումնասիրության շրջանակներում կազմվել են երկրների պրոֆիլներ՝ ներառյալ համակարգված տեղեկատվություն...
Չինաստանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում
Թայվանի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենահզոր ցնցումները՝ 5,4 և 5,1 մագնիտուդով...
Հնդկաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը մոտ 25 հազար մարդ բնակչությամբ Պադամ քաղաքից 35 կմ հարավ է։ Երկրաշարժի օջախը 21 կմ խորության վրա է...
Ամենաշատ