News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ս.թ. դեկտեմբերի 19-ին Ինեկոբանկը ստացավ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) հետ ստորագրված 10մլն. ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրի շրջանակնորում առաջին տրանշը՝ 5մլն. ԱՄՆ դոլարի չափով, որը ուղղված կլինի էներգարդյունավետ եւ վերականգնվող էներգիայի ֆինանսավորմանը ինչպես իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տեսքով, այնպես էլ ֆիզիկական անձանց սպառողական վարկավորման շրջանակներում:

«Արդեն շուրջ 10 տարի է ինչ Ինեկոբանկը համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ՝ այս տարիների ընթացքում ներգրավելով ավելի քան 45մլն. ԱՄՆ դոլարի համարժեք վարկային միջոցներ՝ ուղղված Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկությունների գործունեության եւ առեւտրի խթանմանը: Նոր վարկային միջոցները կնպաստեն ոչ միայն ՓՄՁ ոլորտի զարգացմանը, այլեւ այսօր ողջ աշխարհի համար այսքան կարեւոր էներգիայի պաշարների սպառման նվազեցմանը», - նշեց Բանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը, - «Համագործակցելով  շուրջ 30 միջազգային ֆինանսական կառույցների եւ հիմնադրամերի հետ՝ Ինեկոբանկը 2014թ. ընթացքում արդեն ներգրավել է 33մլն. ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ եւ մինչ տարվա ավարտը պլանավորվում է ներգրավել եւս 9մլն. ԱՄՆ դոլար, որը կուղղվի միկրո եւ ՓՄՁ ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Այսպիսով միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավված միջոցները տարեվերջին կկազմեն մոտ 140 մլն. ԱՄՆ դոլար», - հավելեց նա:

Հատկանշական է, որ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի հետ համատեղ իրականացվող այս ծրագրերի շրջանակներում էներգոարդյունավետությանն ուղղված վարկեր ստացող հաճախորդները հնարավորություն կունենան վարկի գումարի մինչեւ 15%-ը ետ ստանալ (cashback) ՎԶԵԲ-ի կողմից տրամադրվող գրանտային միջոցների շնորհիվ:

Այսպիսով, Ինեկոբանկի նոր էներգոարդյունավետ վարկերի համար սահմանված հատուկ՝ գրավիչ պայմանները հաճախորդներին հնարավորություն կընձեռեն կրճատել եւ բանկային ծախսերը եւ էներգիայի սպառման հետ կապված ծախսերը՝ միաժամանակ նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանը:

«Լինելով սոցիալապես պատասխանատու բանկ, Ինեկոբանկը մշտապես կարեւորում է իր եւ իր հաճախորդների գործունեության էներգոարդյունավետության եւ բնապահպանական գործոնը: Մենք ուրախ ենք, որ ՎԶԵԲ-ի հետ համատեղ մշակված նոր՝ էներգոարդյունավետ վարկային պրոդուկտի շնորհիվ կարող ենք առավել մեծ ուշադրություն դարձնել Հայաստանում էներգիայի սպառման նվազեցմանը` տրամադրելով հաճախորդներին ոչ միայն ֆինանսական, այլեւ խորհրդատվական աջակցություն այս հարցում», - նշեց Բանկի վարկային ծառայության ղեկավար  Վաղինակ Խաչատրյանը: 

Նշենք, որ Ինեկոբանկ ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին եւ հանդիսանում է Հայաստանի ֆինանսական ծառայությունների շուկայում դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ: Ինեկոբանկի նպատակն է խթանել մասնավոր հատվածի զարգացումը` հանդես գալով որպես հուսալի եւ ազնիվ գործընկեր ու խորհրդատու` միկրո, ՓՄՁ եւ անհատ հաճախորդների համար: 2014թ. ընթացքում Ինեկոբանկի վարկային պորտֆելը աճել է 23.5%-ով, ավանդների պորտֆելը՝ 19.5%-ով, իսկ ակտիվները՝ 10.8%-ով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Ամենաշատ