News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը քննադատության է ենթարկվել կանանց մասին իր խոսքերի համար, որոնցում նրանց կոչել էր ընտանեկան բյուջեի վրա կոնտրոնացած, հայտնում է BBC-ն

Նման կարծիք վարչապետը հայտնել է հարցազրույցում՝ խոսելով բնակչության կանացի կեսի համար ունեցած իր քաղաքական ձեռքբերումներից:

Նա նշել էր, որ ածխաթթու գազի արտանետումների համար հարկի վերացումը յուրաքանչյուր ընտանիքի կօգնի խնայել տարեկան 290 դոլար:

«Մեզանից շատերը գիտեն, որ կանայք հատկապես կենտրոնացած են ընտանեկան բյուջեի վրա», - հայտարարել էր Էբոթը:

Ըստ ընդդիմության՝ նման մեկնաբանություններն արտացոլում են Թոնի Էբոթի պատկերացումները կանանց մասին:

«Խնդիրն այն չէ, որ Թոնի Էբոթը անցյալում է մնացել, այլ, որ նա ցանկանում է, որպեսզի Ավստրալիայի մնացած մասն էլ համաձայնի իր հետ՝ վերադառնալով հետ այն աշխարհ, ուր տղամարդիկ աշխատում են, իսկ կանայք արդուկ անում», - կարծում է Ավստրալիայի լեյբորիստական կուսակցության անդամ Էնթոնի Օլբանեսը:

Միայն Աստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոփն է հանդես եկել Էբոթի պաշտպանությամբ՝ հայտարարելով, որ վարչապետը խոսել է քաղաքական փոփոխությունների մասին, մասնավորապես՝ ածխաթթու  գազի արտանետումների հարկի վերացման, իսկ այդ քայլը, անկասկած, կանդրադառնա ընտանիքների վրա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ